Օր 1
Երևան – Խոր-Վիրապ - Նորավանք – Ջերմուկ
Ուղևորություն դեպի Արարատյան դաշտավայր: Այցելություն հայ-թուրքական սահմանից ոչ հեռու, բիբլիական Արարատ լեռան լանջին գտնվող Խոր-Վիրապ վանական համալիր: Եկեղեցուց, որտեղ 13 տարի բանտարկված է եղել Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը, բացվում է հիանալի տեսարան դեպի աստվածաշնչյան Արարատ լեռը (5165մ.):
Ճանապարհը Վայոց Ձորի մարզով տանում է դեպի գեղատեսիլ Գնիշիկ գետի կիրճ: Այստեղ է գտնվում Օրբելյան նշանավոր իշխանական տան հոգևոր կենտրոնը` Նորավանքը (12-15դդ.), որտեղ ապրել և բեղմնավոր գործունեություն են ծավալել հայ միջնադարյան մշակույթի նշանավոր գործիչները: Ճաշ:
Շրջայց Ջերմուկում` Արփա գետը թափվող ջրվեժ, ջրերի ըմպելասրահ, տաք ջրերի ակունք, զբոսանք ազգային հերոսներին նվիրված արահետով:
Ընթրիք և գիշերակաց Ջերմուկում:
Օր 2
Ջերմուկ – Քարահունջ -Տաթև - Գորիս
Ջերմուկից Արփա գետի հոսանքով, լեռնային ոլորաններով ճանապարհը տանում է դեպի Որոտանի լեռնանցք (2344 մ.): Անցնելով Սյունիքի խորհրդանշական դարբասներով` իջնում ենք Սյունիքի մարզ: Սյունիքի մարզում` Սիսիան քաղաքից ոչ հեռու, զբոսաշրջիկները կարող են տեսնել բրոնզեդարյան ժամանակաշրջանի (Ք.ա. 4 -2 հազ.) նշանավոր հնավայր` Քարահունջը, մեգալիթյան շրջանի հուշարձանները և նախապատմական աստղադիտարանը: Հայաստանի ամենախորը կիրճում`(500մ) Որոտանի հովտում, զբոսաշրջիկները կտեսնեն ստալակտիդային ծագման Սատանի Կամուրջը: Ճաշ:
Ապա անցնելով նշանավոր Հալիձորի անտառներով` ճանապարհը կտանի անդնդախոր կիրճի եզերքին կանգնած պատմական Սյունիք նահանգի ամենամեծ հոգևոր կենտրոն Տաթևի վանական համալիր: Տաթևի վանական համալիրում անվանի գիտնական Հովհան Որոտնեցու կողմից 1390թ. բացվել է համալսարան, որը գոյություն է ունեցել մինչև 15-րդ դար: Այն 18-րդ դարում աչքի է ընկել որպես թուրք-պարսկական զավթիչների դեմ ուղղված ազատագրական պայքարի կենտրոն:
Ընթրիք և գիշերակաց Գորիսում:
Օր 3
Գորիս –Շուշի –Գանձասար –Ստեփանակերտ - Գ- Վանք
Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Էքսկուրսիա Թբիլիսիից և Բաքվից հետո Կովկասում հայ մշակույթի խոշոր կենտրոն Շուշի քաղաք: Այցելություն Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցի:
Ճանապարհը շարունակվում է դեպի Մարտակերտի շրջան` Վանք գյուղ: Այստեղ` Խաչենագետի ձախ ափին է գտնվում հայոց կաթողիկոսների նստավայրը` Գանձասարի վանական համալիրը (12-19 դդ): Գանձասարը համարվում է ոչ միայն արցախահայերի նշանավոր հոգևոր, մշակութային կարևոր օջախը, այլև պարսկաթուրքական զավթիչնեերի դեմ ուղղված հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր կենտրոն:
Այցելություն հայ ճարտարապետության յոթ հրաշալիքներից մեկը համարվող Սուրբ Հովհաննես եկեղեցի (13 դար):
Ճաշ և գիշերակաց Ստեփանակերտում:
Օր 4
Գ. Վանք – Խնձորեսկ – Պարույր Սևակի տուն թանգարան – Երևան
Շրջայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում: Այցելություն Արցախի պատմության թանգարան:
Ուղևորություն դեպի Խնձորեսկ գյուղ: Այցելություն քարանձավային «ՀԻն Խնձորեսկ» քաղաք:
Վերադարձի ճանապարհին կանգառ և այցելություն անվանի հայ գրող Պարույր Սևակի տուն-թանգարան:
Վերադարձ Երևան: