Армянское Бюро путешествий

Туроператор по Армении. Лицензия в России — МВТ-003788

$
Պատմամշակութային 3 (4 օր)

Պատմամշակութային 3 (4 օր)

Օր 1
ԵրևանՕշական - Հառիճ - Գյումրի

Ուղևորություն դեպի Օշական: Այցելություն հայոց այբուբենի հեղինակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան եկեղեցի, որտեղ գտնվում է Մաշտոցի գերեզմանը:

Օշականից  ճանապարհը  շարունակվում է դեպի  Շիրակի մարզ: Այցելություն և էքսկուրսիա Շիրակի  մարզի հոգևոր-մշակութային կենտրոն (7-19-րդ դդ.) նշանավոր վանական համալիր` Հառիճավանք: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվելէ 1201թ.-ին Ջաքարե և Իվանե Զաքարյան-Երկայնաբազուկների հրամանով:

Ուղևորություն իր մեծությամբ և տնտեսական հզորությամբ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի: Էքսկուրսիա Գյումրի քաղաքում` նոր բնակելի թաղամաս Անի, աշխարհահռչակ շանսոնյե   Շառլ Ազնավուրի արձան:
Ընթրիք և գիշերակաց Գյումրիում:
 
Օր 2
ԳյումրիՄարմաշեն - Դենդրոպարկ - Լոռիբերդ - Ստեփանավան
Ուղևորություն և այցելություն Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանական համալիր: Նշանավոր Պահլավունի իշխական տան կրոնական-մշակութային կենտրոն( 10-13-րդ դդ.) Մարմաշենի վանական համալիրի տարածքում: Համաձայն եկեղեցու հարավային պատի արձանագրության վանքը կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին 988-1029թթ.-ին։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

Ուղևորություն դեպի Տաշիր-Ձորագետի թագավորության կենտրոն Լոռի բերդաքաղաք:
Ընթրիք և գիշերակաց Ստեփանավանում:
 
Օր 3
ՍտեփանավանԴսեղ - Օձուն - Սանահին - Հաղպատ
Ուղևորություն դեպի Դսեղ գյուղ, որտեղ գտնվում է մեծանուն գրող Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Այցելություն Դևբեդի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա, Օձուն գյուղում գտնվող, Սուրբ Հովհաննես եկեղեցի:

Այցելություն հայոց Խոսրովանույշ թագուհու կողմից 966թ-ին կառուցված Սանահինի վանական համալիր: Սանահինը եղել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը։ X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց` հարուստ գրադարանով: XII-րդ դարի վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է  Զաքարյանների  սեփականությունը և տոհմական հանգստարանը: Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս. Գրիգոր փոքրաչափ եկեղեցին:

Այցելություն հայ ճարտարապետության անգին գոհարներից Հաղպատի վանական համալիր: XIIդ. 2-րդ կեսից մինչև XIV-րդ դար Հաղպատի վանքը եղել է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվել տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223թ.-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը` Կայան բերդը։ XI-XIII –րդ դարերում Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։
Ընթրիք և գիշերակաց Հաղպատում:
 
Օր 4
Հաղպատ-Ապարան-Ամբերդ-Երևան
Ճանապարհին կանգառ և այցելություն Ապարան քաղաք, որտեղ ըստ ավանդության եղել է հայոց Արշակունյաց արքաների ապարանքը: Այցելություն վաղ միջնադարյան հայ ճարտարապետության դասական օրինակ հանդիսացող, բազիլիկ տիպի Սուրբ Խաչ եկեղեցի (4-5–րդ դդ):

Ուղևորություն դեպի Արագածի լանջն ի վեր: Բյուրականից հարավ-արևմուտք, 2300 մետր բարձրության վրա է գտնվում միջնադարյան բերդաքաղաք և անառիկ ամրոց Ամբերդը: Այն գտնվում է եռանկյունաձև   հրվանդանի վրա, որի ափերը ողողում են Արխաշեան և Ամբերդ գետերը: Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII-րդ դարում Կամսարականների օրոք: X-րդ դարում նշանավոր Պահլավունի իշխանական տանը պատկանող Ամբերդը եղել է Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից մեկը:
Վերադարձ Երևան:

Խմբի անդամների քանակը

2 անձի դեպքում

10 անձի դեպքում

Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)

 

249,300

 

102,800

Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)

 

Արաքս (Գյումրի),
Լոռի (Ստեփանավան),
Գայանե (Հաղպատ)

 

 


33,000


Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ

Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար

© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Պայմանագիր

Информационная поддержка

Армянское Бюро путешествий Информационная поддержка