Պատմամշակութային 2 (2 օր)Օր 1
Երևան - Օշական - Աղցք - Ագարակ - Դաշտադեմ - Գյումրի
Ուղևորություն դեպի Օշական: Այցելություն հայոց այբուբենի հեղինակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան եկեղեցի, որտեղ գտնվում է Մաշտոցի գերեզմանը: Ուղևորություն դեպի Աղցք գյուղ, որտեղ թաղված են հայ Արշակունի թագավորների ոսկորները: Ճանապարհին կանգառ բրոնզեդարյան հնավայրում` Ագարակում:
Ուղևորություն դեպի Թալին, այցելություն դեռևս 7-րդ դարից հիշատակվող Դաշտադեմ ամրոց: Գոյություն ունեցող ամրոցը վերականգնել և բարեկարգել է Երևանի Սարդար Հուսեին խանը 1812թ-ին : Ուղևորություն իր մեծությամբ և տնտեսական հզորությամբ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի: Էքսկուրսիա Գյումրի քաղաքում` նոր բնակելի թաղամաս Անի, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձան:
Ընթրիք և գիշերակաց Գյումրիում:
Օր 2
Գյումրի - Մարմաշեն - Հառիճ - Երևան
Ուղևորություն և այցելություն Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանական համալիր: Նշանավոր Պահլավունի իշխական տան կրոնական-մշակութային կենտրոն (10-13 դդ.) Մարմաշենի վանական համալիրի տարածքում: Համաձայն եկեղեցու հարավային պատի արձանագրության վանքը կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին 988-1029թթ.-ին։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։
Այցելություն և էքսկուրսիա Շիրակի մարզի հոգևոր-մշակութային կենտրոն (7-19-րդ դդ.) նշանավոր վանական համալիր Հառիճավանք: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1201թ.-ին Ջաքարե և Իվանե Զաքարյան-Երկայնաբազուկների հրամանով:
Վերադարձ Երևան:
|
Խմբի անդամների քանակը
|
2 անձի դեպքում
|
10 անձի դեպքում
|
|
Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)
|
118,560
|
48,744
|
|
Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)
Արաքս (Գյումրի)
|
15,000
|
15,000
|
Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ
Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար
© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են Պայմանագիր |