Армянское Бюро путешествий

Туроператор по Армении. Лицензия в России — МВТ-003788

$
Հանգիստ Սևանում - 1

Հանգիստ Սևանում - 1

Օր  1

Երևան – Գառնի – Գեղարդ - Սևան

Ուղևորություն  դեպի Ազատ գետի աջ ափին գտնվող  հայոց  արքաների ամառանոց  Գառնի: Ըստ  XIV-րդ դարի  մի ձեռագրի, հիմնադրվել  է  մ.թ.ա. 2166 թ-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ամրոցը կառուցվել է հավանաբար Ք.ա. II –րդ  դարում:  I դարի  70-ական թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը,  որի թողած հունարեն արձանագրությունում այն անվանված է «անառիկ ամրոց»։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան  և ամառանոց, իսկ  IV դարում եպիսկոպոսանիստ բնակավայր։ Գառնու ամրոցում  է  գտնվում  հայ  հեթանոսական  դիցարանի  արևի  աստված Միհրին  նվիրված  տաճարը:

Ապա ճանապարհը  շարունակվում  է  դեպի Գեղարդավանք: Վանական  համալիրը  իր  անունը  ստացել  է  երկար ժամանակ այստեղ  պահվող  գեղարդի  անունից:  Այն գեղարդի, որը  հռոմեացի զինվորը խրել էր խաչված  Հիսուսի  կողը: 13-րդ դարում վանական  համալիրը  դարձել է Պռոշյան իշխանական տարածք, ովքեր էլ  կառուցել են   Գեղարդին  մեծ  հռչակ  բերած ժայռափոր տաճարները: Ճաշ:

Ուղևորություն դեպի  Հայաստանի  կապուտաչյա գեղեցկուհի` Սևանա  լիճ: Սևանա լիճը (հնում  Գեղամա  ծով) հայտնի  է  իր էնդեմիկ   համարվող  իշխան  ձկնատեսակով: Սևանա լճի տարածքում  է  գտնվում համանաուն թերակղզին, որի  վրա կանգնած  է Սյունյաց Մարիամ իշխանուհու կողմից  874 թ. կառուցված եկեղեցին: Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։
Ընթրիք և գիշերակաց Սևանա լճի ափին:

Օր 2
Սևան-Հայրավանք- Նորադուզ -Սելիմի քարավանատուն-Նորավանք-Երևան

Ուղևորություն դեպի Սևանի ժայռոտ բարձունքի  վրա  կանգնած Հայրավանք: Հայրավանքի Ս. Ստեփանոս  եկեղեցին  կառուցվել  է  4-րդ  դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է  բազալտից, իսկ  կամարները, ութանիստ  թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից: 1211թ-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները  նորոգել են  եկեղեցին ու կառուցել  երկսյուն  գավիթը: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դարի տապանաքարեր ու խաչքարեր:

Ուղևորություն դեպի Նորադուզ` խաչքարերի  ինքնատիպ  թանգարան: Բաց  երկնքի տակ կանգնած են ավելի քան 700 աննման խաչքարեր, որոնցից  ամեահինը   թվագրվում  է 10-րդ  դարով:

Ճանապարհը  Հայաստանի ամենաբարձր` Սելիմի   լեռնանցքով  (2410 մետր ) տանում է  դեպի  Վայոց  Ձոր: Սյունիքի տիրակալ  հայտնի Օրբելյան տան ներկայացուցիչ Չեսարե Օրբելյանը 1332 թ. Սելիմի լեռնանցքում կառուցում  է  քարավանատուն: Մետաքսի  ճանապարհի  վրա գտնվող Հայաստանում  քարավանատները  կատարում  էին  մեծ  դեր` անբարենպաստ եղանակներից թաքցնելով մարդկանց:
Ճաշ: Վերադարձ Երևան:

Խմբի անդամների քանակը

2 անձի դեպքում

10 անձի դեպքում

Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)

 

108,500

 

46,450

Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)

 

Կապուտակ Սևան (Սևան)

 

 


12,000

 

 


Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ

Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար

© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Պայմանագիր

Информационная поддержка

Армянское Бюро путешествий Информационная поддержка