Армянское Бюро путешествий

Туроператор по Армении. Лицензия в России — МВТ-003788

$
Պատմամշակութային 1 (2 օր)

Պատմամշակութային 1 (2 օր)

Օր 1
Երևան - Քոբայր - Սանահին - Հաղպատ
 
Այցելություն Դևբեդի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա գտնվող Քոբայրի վանական համալիրը (XII-XIII դդ.): Քոբայրի վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIII-րդ դարի 1-ին կեսին։ Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատերի մնացորդներից։ Վանքի գլխավոր եկեղեցին` Սուրբ Մարիամաշենը, կառուցվել է 1171թ.-ին Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից:
 
Այցելություն հայ ճարտարապետության անգին գոհարներից Հաղպատի վանական համալիր: XIIդ. 2-րդ կեսից մինչև XIV–րդ դար Հաղպատի վանքը եղել է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվել տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223թ.-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը` Կայան բերդը։ XI-XIII –րդ դարերում Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։ Ճաշ:
 
Այցելություն հայոց Խոսրովանույշ թագուհու կողմից 966 թ-ին  կառուցված  Սանահինի  վանական համալիր: Սանահինը եղել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց` հարուստ գրադարանով: XII–րդ դարի վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը: Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին:
Ընթրիք և գիշերակաց Հաղպատում:
 
Օր 2
Հաղպատ - Ախթալա - Ամբերդ - Երևան
 
Ուղևորություն դեպի Ախթալա: Այցելություն Սուրբ Աստվածածին եկեղեցի, որն աչքի է ընկնում որմնանկարների և զարդանախշերի բազմազանությամբ:
 
Ուղևորություն դեպի Արագածի լանջն ի վեր: Բյուրականից հարավ-արևմուտք, 2300 մետր բարձրության վրա է գտնվում միջնադարյան բերդաքաղաք և անառիկ ամրոց Ամբերդը: Այն գտնվում է եռանկյունաձև հրվանդանի վրա, որի ափերը   ողողում են Արխաշեան և Ամբերդ գետերը: Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII-րդ դարում Կամսարականների օրոք: X-րդ դարում նշանավոր Պահլավունի իշխանական տանը պատկանող Ամբերդը եղել է Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից մեկը:
Վերադարձ Երևան:

Խմբի անդամների քանակը

2 անձի դեպքում

10 անձի դեպքում

Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)

 

114,000

 

41,600

Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)

Գայանե (Հաղպատ)

 

 

12,000


Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ

Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար

© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Պայմանագիր

Информационная поддержка

Армянское Бюро путешествий Информационная поддержка