| Հանգստյան օրերի էքսկուրսիա - 2Օր 1
Երևան - Բջնիի ամրոց - Սուրբ Աստվածածին եկեղեցի - Ծաղկաձոր
Ուղևորություն դեպի Բջնի գյուղ: Հրազդան գետի աջ ափին, բարձրադիր սարահարթի վրա գտնվում են հին քաղաքի ավերակները: XI–րդ դարից հիշատակվում է որպես բերդաքաղաք, որտեղ նստում էր իշխան Վասակ-Հոլում Պահլավունին: Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բջնի բերդի տիրակալ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1031թ-ին կառուցել է Ս. Աստվածածին եկեղեցին: Ճաշ:
Ուղևորություն դեպի Ծաղկաձոր քաղաք: Ծաղկաձորում (Ծաղիկների ձոր) մարդը բնակություն է հաստատել դեռևս III-V-դդ: Ծաղկունյաց լեռների հարավ-արևելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել հայոց արքաները և նախարարները : Արտոնյալ դասին տեղանքը հրապուրել է իր մեղմ, առողջարար կլիմայով: VI-րդ դարում հովիտն անցել է հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետության տակ: Պահլավունի տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը 1033թ. հրամայեց Ծաղկաձորում կառուցել եկեղեցի, որը կոչեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Այսօր Ծաղկաձորը հայտնի է որպես լեռնադահուկային սպորտի առաջնակարգ կենտրոն:
Ընթրիք և գիշերակաց Ծաղկաձորում:
Օր 2
Ծաղկաձոր – Հաղարծին – Գոշավանք - Երևան
Ուղևորություն դեպի Աղստևի հովտում գտնվող անվանի առակագիր, իրավագետ Մխիթար Գոշի կառուցած Գոշավանք: Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր եկեղեցիներից, գավիթից, զանգակատուն-գավիթից, պատկերասրահից և դպրոցից: Ճաշ:
Ճանապարհը Դիլիջան ազգային արգելավայրի տարածքով տանում է դեպի Տավուշի մարզ: Էքսկուրսիա թավուտ անտառում ծվարած Հաղարծնի վանք: Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, խաչքարեր: Վանական համալիրի ամենահին կառույցը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.): Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը, գմբեթավոր դահլիճ է: Համաձայն հարավային մուտքի վերին մասի արձանագրության կառուցվել է 1281 թ-ին:
Վերադարձ Երևան:
|
Խմբի անդամների քանակը
|
2 անձի դեպքում
|
10 անձի դեպքում
|
|
Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)
|
111,500
|
42,000
|
|
Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)
Գրողների տուն (Ծաղկաձոր)
|
9,000
|
Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ
Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար
© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Պայմանագիր | |