| Այլ իրականություն - 1Օր 1
Երևան - Սևան - Սևանավանք – Գոշավանք - Դիլիջան
Ուղևորություն դեպի Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհի Սևանա լիճ: Սևանա լիճը (հնում Գեղամա ծով) հայտնի է իր էնդեմիկ համարվող իշխան ձկնատեսակով: Սևանա լճի տարածքում է գտնվում համանուն թերակղզին, որի վրա կանգնած է Սյունյաց Մարիամ իշխանուհու կողմից 874թ. կառուցված եկեղեցին: Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։
Ուղևորություն դեպի Աղստևի հովտում գտնվող անվանի առակագիր, իրավագետ Մխիթար Գոշի կառուցած Գոշավանք: Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր եկեղեցիներից, գավիթից, զանգակատուն-գավիթից, պատկերասրահից և դպրոցից: Ճաշ:
Գիշերակաց Դիլիջանում:
Օր 2
Դիլիջան – Սանահին – Հաղպատ - Երևան
Ուղևորություն դեպի Լոռի: Այցելություն հայ ճարտարապետության անգին գոհարներից Հաղպատի վանական համալիր: XIIդ. 2-րդ կեսից մինչև XIV –րդ դար Հաղպատի վանքը եղել է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվել տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223թ.-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը` Կայան բերդը։ XI-XIII –րդ դարերում Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրելՍայաթ-Նովան։ Ճաշ:
Այցելություն հայոց Խոսրովանույշ թագուհու կողմից 966թ.-ին կառուցված Սանահինի վանական համալիր: Սանահինը եղել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը։ X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց` հարուստ գրադարանով: XII –րդ դարի վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը: Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին:
Վերադարձ Երևան:
|
Խմբի անդամների քանակը
|
2 անձի դեպքում
|
10 անձի դեպքում
|
|
Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)
|
113,600
|
45,300
|
|
Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)
Հաղարծին (Դիլիջան)
|
12,500
|
Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ
Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար
© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Պայմանագիր | |