| Այլ իրականություն - 2Օր 1
Երևան - Սևան - Սևանավանք – Գոշավանք - Դիլիջան
Ուղևորություն դեպի Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհի` Սևանա լիճ: Սևանա լիճը (հնում Գեղամա ծով) հայտնի է իր էնդեմիկ համարվող իշխան ձկնատեսակով: Սևանա լճի տարածքում է գտնվում համանաուն թերակղզին, որի վրա կանգնած է Սյունյաց Մարիամ իշխանուհու կողմից 874թ. կառուցված եկեղեցին: Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։
Ուղևորություն դեպի Աղստևի հովտում գտնվող անվանի առակագիր, իրավագետ Մխիթար Գոշի կառուցած Գոշավանք: Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր եկեղեցիներից, գավիթից, զանգակատուն-գավիթից, պատկերասրահից և դպրոցից: Ճաշ:
Գիշերակաց Դիլիջանում:
Օր 2
Դիլիջան - Լաստիվեր – Մակարավանք - Հաղպատ
Ուղևորություն դեպի Խաչաղբյուր գետի հիասքանչ ձորում, Ենոքավանից 3 կմ հեռավորության վրա գտնվող երկհարկ քարանձավ: Քարանձավում XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ իրենց ապաստանն են գտել տեղի հայ բնակչությունը: Քարանձավը գտնվում է սաղարթախիտ անտառի խավարի մեջ, ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողությանմեջ «Լաստիվեր» անունով: Ճաշ:
Ուղևորություն դեպի Դսեղ գյուղ, որտեղ գտնվում է մեծանուն գրող Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:
Այցելություն Դևբեդի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա գտնվող Քոբայրի վանական համալիրը (XII-XIIIդդ.): Քոբայրի վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIII –րդ դարի 1-ին կեսին։ Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատերի մնացորդներից։ Վանքի գլխավոր եկեղեցին` Սուրբ Մարիամաշենը, կառուցվել է 1171թ.-ինԿյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից:
Ընթրիք և գիշերակաց Լոռիում:
Օր 3
Հաղպատ – Սանահին – Լոռի բերդ – Ստեփանավան
Այցելություն հայ ճարտարապետության անգին գոհարներից Հաղպատի վանական համալիր: XIIդ. 2-րդ կեսից մինչև XIV-րդ դար Հաղպատի վանքը եղել է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվել տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223թ.-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը` Կայան բերդը։ XI-XIII –րդ դարերում Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրելՍայաթ-Նովան։ Ճաշ:
Այցելություն հայոց Խոսրովանույշ թագուհու կողմից 966թ.-ին կառուցված Սանահինի վանական համալիր: Սանահինը եղել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց` հարուստ գրադարանով: XII –րդ դարի վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը: Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին:
Ուղևորություն դեպի Տաշիր-Ձորագետի թագավորության կենտրոն Լոռի բերդաքաղաք:
Ընթրիք և գիշերակաց Ստեփանավանում:
Oր 4
Ստեփանավան – Ապարան - Երևան
Վերադարձ Երևան: Ճանապարհին կանգառ և այցելություն Ապարան քաղաք, որտեղ ըստ ավանդության եղել է հայոց Արշակունյաց արքաների ապարանքը: Այցելություն վաղ միջնադարյան հայ ճարտարապետության դասական օրինակ հանդիսացող, բազիլիկ տիպի Սուրբ Խաչ եկեղեցի (4-5-րդ դդ):
Վերադարձ Երևան:
|
Խմբի անդամների քանակը
|
2 անձի դեպքում
|
10 անձի դեպքում
|
|
Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)
|
236,300
|
106,400
|
|
Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)
Հաղարծին (Դիլիջան),
Գայանե (Հաղպատ),
Լոռի (Ստեփանավան)
|
31,700
|
Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ
Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար
© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են Պայմանագիր | |