Թռչկան 2 օրՕր 1
Երևան - Սաղմոսավանք -Դաշտադեմ - Հառիճ - Գյումրի
Ճանապարհին կանգառ և այցելություն Քասաղի գեղատեսիլ կիրճի եզրին կանգնած Սաղմոսավանք: Վանքի գլխավոր` Ս. Սիոն եկեղեցին կառուցել է Վաչե Վաչուտյան իշխանը 1215թ.-ին:
Ուղևորություն դեպի Թալին: Այցելություն դեռևս 7-րդ դարից հիշատակվող Դաշտադեմ ամրոց: Գոյություն ունեցող ամրոցը վերականգնել և բարեկարգել է Երևանի Սարդար Հուսեին խանը 1812թ-ին :
Թալինից ճանապարհը շարունակվում է դեպի Շիրակի մարզ: Այցելություն և էքսկուրսիա Շիրակի մարզի հոգևոր-մշակութային կենտրոն (7-19–րդ դդ.)
Նշանավոր վանական համալիր Հառիճավանք: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1201թ.-ին Ջաքարե և Իվանե Զաքարյան-Երկայնաբազուկների հրամանով:
Ուղևորություն դեպի Գյումրի քաղաք, որը իր մեծությամբ և տնտեսական հզորությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է: Էքսկուրսիա Գյումրի քաղաքում` նոր բնակելի թաղամաս Անի, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձան:
Ընթրիք և գիշերակաց Գյումրիում:
Օր 2
Գյումրի-Թռչկանի ջրվեժ - Երևան
Ուղևորություն դեպի Թռչկանի ջրվեժ: ՎերադարձԵրևան:
|
Խմբի անդամների քանակը
|
2 անձի դեպքում
|
10 անձի դեպքում
|
|
Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)
|
120,000
|
48,800
|
|
Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)
Արաքս (Գյումրի)
|
15,000
|
Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ
Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար
© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են Պայմանագիր |