Армянское Бюро путешествий

Туроператор по Армении. Лицензия в России — МВТ-003788

$
Հանգստյան օրերի էքսկուրսիա -1

Հանգստյան օրերի էքսկուրսիա -1

Օր 1
Երևան – Սաղմոսավանք – Ամբերդ - Գյումրի


Ուղևորություն դեպի Արագածի լանջն ի վեր: Բյուրականից հարավ-արևմուտք, 2300 մետր բարձրության վրա է գտնվում միջնադարյան բերդաքաղաք և անառիկ ամրոց Ամբերդը: Այն գտնվում է եռանկյունաձև հրվանդանի վրա, որի ափերը ողողում են Արխաշեան և Ամբերդ գետերը: Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII–րդ դարում Կամսարականների օրոք: X-րդ դարում նշանավոր Պահլավունի իշխանական տանը պատկանող Ամբերդը եղել է Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից մեկը:

Ճանապարհին կանգառ և այցելություն Քասաղի գեղատեսիլ կիրճի եզրին կանգնած Սաղմոսավանք: Վանքի գլխավոր Ս.Սիոն եկեղեցին կառուցել է Վաչե Վաչուտյան իշխանը 1215 թ-ին:

Բյուրականից ճանապարհը շարունակվում դեպի Շիրակի մարզ: Այցելություն և էքսկուրսիա Շիրակի մարզի հոգևոր-մշակութային կենտրոն (7-19–րդ դդ.) նշանավոր վանական համալիր Հառիճավանք: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1201թ.-ին Ջաքարե և Իվանե Զաքարյան-Երկայնաբազուկների հրամանով:

Ուղևորություն իր մեծությամբ և տնտեսական հզորությամբ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի: Էքսկուրսիա Գյումրի քաղաքում` նոր բնակելի թաղամաս Անի, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձան:
Ընթրիք և գիշերակաց Գյումրիում:

Օր 2
Գյումրի – Մարմաշեն – Դաշտադեմ - Երևան


Ուղևորություն և այցելություն Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանական համալիր: Էքսկուրսիա նշանավոր Պահլավունի իշխական տան կրոնական-մշակութային կենտրոն (10-13-րդ դդ.) Մարմաշենի վանական համալիրի տարածքում: Համաձայն եկեղեցու հարավային պատի արձանագրության, վանքը կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին 988-1029թթ.-ին:

Ուղևորություն դեպի Թալին: Այցելություն դեռևս 7-րդ դարից հիշատակվող Դաշտադեմ ամրոց: Գոյություն ունեցող ամրոցը վերականգնել և բարեկարգել է Երևանի Սարդար Հուսեին խանը 1812 թ-ին :
 

Խմբի անդամների քանակը

2 անձի դեպքում

10 անձի դեպքում

Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)

 

120,800

 

50,800

Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)

 

Արաքս  (Գյումրի)

 

 


15,000


Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ

Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար

© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.ՊՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Պայմանագիր

Информационная поддержка

Армянское Бюро путешествий Информационная поддержка