| Երևան - Սևան-1Օր 1
Երևան – Ծաղկաձոր - Սևանավանք - Սևան
Ուղևորություն դեպի Ծաղկաձոր քաղաք: Ծաղկաձորում (Ծաղիկների ձոր) մարդը բնակություն է հաստատել դեռևս III-V դդ: Ծաղկունյաց լեռների հարավ-արևելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել հայոց արքաները և նախարարները: Արտոնյալ դասին տեղանքը հրապուրել է իր մեղմ, առողջարար կլիմայով: VI-րդ դարում հովիտն անցել է հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետության տակ: Պահլավունի տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը 1033 թ. հրամայեց Ծաղկաձորում կառուցել եկեղեցի, որը կոչեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Այսօր Ծաղկաձորը հայտնի է որպես լեռնադահուկային սպորտի առաջնակարգ կենտրոն:
Ուղևորություն դեպի Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհի Սևանա լիճ: Սևանա լիճը (հնում Գեղամա ծով) հայտնի է իր էնդեմիկ համարվող իշխան ձկնատեսակով: Սևանա լճի տարածքում է գտնվում համանուն թերակղզին, որի վրա կանգնած է Սյունյաց Մարիամ իշխանուհու կողմից 874 թ. կառուցված եկեղեցին: Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։
Ընթրիք և գիշերակաց Սևանա լճի ափին:
Օր 2
Սևան – Հայրավանք – Նորադուզ - Սևան
Ուղևորություն դեպի Սևանի ժայռոտ բարձունքի վրա կանգնած Հայրավանք: Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից: 1211թ. –ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն գավիթը: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դարի տապանաքարեր ու խաչքարեր:
Ապա ճանապարհը շարունակվում է դեպի Նորադուզ` խաչքարերի ինքնատիպ թանգարան: Բաց երկնքի տակ կանգնած են ավելի քան 700 աննման խաչքարեր, որոնցից ամենահինը թվագրվում է 10-րդ դար:
Վերադարձ Սևան: Ընթրիք և գիշերակաց Սևանում:
Օր 3
Սևան – Գոշավանք – Հաղարծին - Երևան
Ուղևորություն դեպի Աղստևի հովտում գտնվող անվանի առակագիր, իրավագետ Մխիթար Գոշի կառուցած Գոշավանք: Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր եկեղեցիներից, գավիթից, զանգակատուն-գավիթից, պատկերասրահից և դպրոցից: Ճաշ:
Ճանապարհը Դիլիջան ազգային արգելավայրի տարածքով տանում է դեպի Տավուշի մարզ: Էքսկուրսիա թավուտ անտառում ծվարած Հաղարծնի վանք: Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, խաչքարեր: Վանական համալիրիր ամենահին կառույցը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.): Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը, գմբեթավոր դահլիճ է: Համաձայն հարավային մուտքի վերին մասի արձանագրության կառուցվել է 1281թ.-ին:
Վերադարձ Երևան:
|
Խմբի անդամների քանակը
|
2 անձի դեպքում
|
10 անձի դեպքում
|
|
Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)
|
167,800
|
74,300
|
|
Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)
Կապուտակ Սևան (Սևան)
|
24,000
|
Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ
Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար
© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են Պայմանագիր | |