Армянское Бюро путешествий

Туроператор по Армении. Лицензия в России — МВТ-003788

$
Արշավ-1

Արշավ-1

Օր 1
Երևան – Խոր – Վիրապ – Նորավանք - Ջերմուկ

Ուղևորություն դեպի Արարատյան դաշտավայր: Այցելություն հայ-թուրքական սահմանից ոչ հեռու, բիբլիական Արարատ լեռան լանջին գտնվող Խոր-Վիրապ վանական համալիր: Եկեղեցուց, որտեղ 13 տարի բանտարկված է եղել հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը, բացվում է հիանալի տեսարան դեպի աստվածաշնչյան Արարատ լեռը (5165մ.):

Ճանապարհը Վայոց Ձորի մարզով տանում է դեպի գեղատեսիլ Գնիշիկ գետի կիրճ: Այստեղ է գտնվում Օրբելյան նշանավոր իշխանական տան հոգևոր կենտրոնը` Նորավանքը (12-15 դդ.), որտեղ ապրել և բեղմնավոր գործունեություն են ծավալել հայ միջնադարյան մշակույթի նշանավոր գործիչները: Ճաշ:

Շրջայց Ջերմուկում` Արփա գետը թափվող ջրվեժ, այցելություն ջրերի պատկերասրահ, զբոսանք ազգային հերոսներին նվիրված արահետով:
Ընթրիք և գիշերակաց Ջերմուկում:

Օր 2
Ջերմուկ - Կեչուտի ջրամբար – Գնդեվազ – Գնդեվանք - Ջերմուկ

Ուղևորություն դեպի Կեչուտի ջրամբար: Արշավ դեպի Գնդեվազ գյուղից արևմուտք, Արփա գետի ձախ ափին գտնվող Գնդեվանքի վանական համալիր: Վանական համալիրը կառուցվել է 931-938թթ. Սյունյաց Սոփիա իշխանուհու կողմից: Գնդեվանքի արևմտյան պատին առկա է իշխանուհու արժանահիշատակ գործունեության վկայությունը: Արձանագրությունն ասում է հետևյալը. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»: Գնդեվանքի բակում կան X-XVI –րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագիր արձանագրություններ:
Վերադարձ Ջերմուկ: Ընթրիք և գիշերակաց Ջերմուկում:

Օր 3
Ջերմուկ – Սմբատաբերդ - Ցախաց քար - Երևան

Ուղևորություն և արշավ դեպի Սմբատաբերդ (Ցախաց Քարի բերդ): Ամրոցը գտնվում է Եղեգիս գյուղի արևմտյան կողմում, ուղղահայաց բարձրացող անմատչելի ժայռերի գլխին: Արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի, արևմտյան կողմից` Արտաբույնքի ձորերով: Ունի կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի, լայնությունը` 3-5 մետրի:

Կառուցված է երկարատև պաշտպանության համար, միջնադարյան բերդաշինության
բոլոր կանոններով: Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է:

Արշավը շարունակվում է մինչև Ցախաց քար: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի Ցախաց քարի վանքը կառուցվել է 1041թ. հայր Վարդիկի կողմից: Վանքը եղել է մշակույթի նշանավոր կենտրոն և եղել է բազմամարդ: Արշավի ավարտ: Ճաշ:
Վերադարձ Երևան:

Խմբի անդամների քանակը

2 անձի դեպքում

10 անձի դեպքում

Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)

 

184,000

 

83,000

Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)

 

Վերոնա  (Ջերմուկ)

 

 


28,000


Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ

Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար

© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ ՍՊԸ
Բոլոր
իրավունքները պաշտպանված են

Պայմանագիր

Информационная поддержка

Армянское Бюро путешествий Информационная поддержка