Օր 1
Երևան – Ծաղկաձոր - Սևանավանք - Սևան
Ուղևորություն դեպի Ծաղկաձոր քաղաք: Ծաղկաձորում (Ծաղիկների ձոր) մարդը բնակություն է հաստատել դեռևս III-V դդ: Ծաղկունյաց լեռների հարավ-արևելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել հայոց արքաները և նախարարները: Արտոնյալ դասին տեղանքը հրապուրել է իր մեղմ, առողջարար կլիմայով: VI-րդ դարում հովիտն անցել է հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետության տակ: Պահլավունի տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը 1033 թ. հրամայեց Ծաղկաձորում կառուցել եկեղեցի, որը կոչեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Այսօր Ծաղկաձորը հայտնի է որպես լեռնադահուկային սպորտի առաջնակարգ կենտրոն:
Ուղևորություն դեպի Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհի Սևանա լիճ: Սևանա լիճը (հնում Գեղամա ծով) հայտնի է իր էնդեմիկ համարվող իշխան ձկնատեսակով: Սևանա լճի տարածքում է գտնվում համանուն թերակղզին, որի վրա կանգնած է Սյունյաց Մարիամ իշխանուհու կողմից 874 թ. կառուցված եկեղեցին: Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։
Ընթրիք և գիշերակաց Սևանա լճի ափին:
Օր 2
Սևան – Գոշավանք – Հաղարծին - Դիլիջան
Ուղևորություն դեպի Աղստևի հովտում գտնվող անվանի առակագիր, իրավագետ Մխիթար Գոշի կառուցած Գոշավանք: Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր եկեղեցիներից, գավիթից, զանգակատուն-գավիթից, պատկերասրահից և դպրոցից: Ճաշ:
Ճանապարհը Դիլիջան ազգային արգելավայրի տարածքով տանում է դեպի Տավուշի մարզ: Էքսկուրսիա թավուտ անտառում ծվարած Հաղարծնի վանքում: Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր: Վանական համալիրի ամենահին կառույցը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.): Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը, գմբեթավոր դահլիճ է: Համաձայն հարավային մուտքի վերին մասի արձանագրության կառուցվել է 1281թ-ին: Վերադարձ Դիլիջան:
Ընթրիք և գիշերակաց Դիլիջանում:
Օր 3
Դիլիջան – Մակարավանք - Պարզ լիճ - Երևան
Ուղևորություն դեպի Պայտաթափ լեռան լանջին գտնվող Մակարավանք: Վանական համալիրի գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205թ.-ին։
Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ կարևոր տեղ է գրավում հայ ճարտարապետության մեջ։
Ուղևորություն դեպի Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան անտառապատ լանջին գտնվող գեղատեսիլ Պարզ լիճ: Պարզ լիճը պատմիչ Կիրակոս Գանձակեցու մոտ կոչվում է «Տըզկա Ծով»: Ճաշ:
Վերադարձ Երևան: