Армянское Бюро путешествий

Туроператор по Армении. Лицензия в России — МВТ-003788

$
Լեռնային Ղարաբաղ - 4

Լեռնային Ղարաբաղ - 4

Օր 1
Երևան – Նորավանք  - Շուշի – Ստեփանակերտ


Ուղևորություն դեպի Վայոց Ձորի  մարզ: Ճանապարհը տանում է դեպի գեղատեսիլ Գնիշիկ գետի կիրճ: Այստեղ է գտնվում Օրբելյան նշանավոր  իշխանական տան հոգևոր կենտրոնը` Նորավանքը (12-15դդ.), որտեղ  ապրել  և  բեղմնավոր  գործունեություն են ծավալել  հայ  միջնադարյան մշակույթի  նշանավոր գործիչները: Ճաշ:

Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղի  հանրապետություն: Էքսկուրսիա Թբիլիսիից և Բաքվից  հետո  Կովկասում   հայ մշակույթի  խոշոր  կենտրոն  Շուշի  քաղաք: Այցելություն Շուշիի  Սուրբ  Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցի:
Ընթրիք և  գիշերակաց  Ստեփանակերտում:

Օր 2
Ստեփանակերտ – Գանձասար - Տաթև - Երևան

Ստեփանակերտից  ճանապարհը  տանում  է դեպի  Մարտակերտի  շրջան` Վանք գյուղ: Այստեղ`  Խաչենագետի  ձախ  ափին է գտնվում հայոց  կաթողիկոսների  նստավայրը` Գանձասարի  վանական  համալիրը (12-19 դդ): Գանձասարը  համարվում է  ոչ  միայն արցախահայերի նշանավոր  հոգևոր, մշակութային կարևոր օջախը, այլև  պարսկաթուրքական  զավթիչնեերի  դեմ  ուղղված  հայ ազգային-ազատագրական պայքարի  նժանավոր կենտրոն:

Այցելություն հայ ճարտարապետության յոթ  հրաշալիքներից մեկը համարվող  Սուրբ  Հովհաննես  եկեղեցի (13-րդ դար): Հայաստանի ամենախորը  կիրճում` (500մ) Որոտանի  հովտում, զբոսաշրջիկները  կտեսնեն ստալակտիդային ծագման Սատանի Կամուրջը: Ճաշ:

Անցնելով  նշանավոր  Հալիձորի  անտառներով` ճանապարհը  կտանի անդնդախոր կիրճի եզերքին  կանգնած պատմական Սյունիք նահանգի  ամենամեծ հոգևոր  կենտրոն Տաթևի վանական համալիր: Տաթևի վանական համալիրում անվանի  գիտնական Հովհան Որոտնեցու կողմից 1390 թ. բացվել է համալսարան, որը  գոյություն է ունեցել մինչև 15-րդ դար: Այն 18-րդ  դարում  աչքի է ընկել  որպես  թուրք-պարսկական զավթիչների դեմ ուղղված ազատագրական պայքարի կենտրոն:
Վերադարձ Երևան:

Խմբի անդամների քանակը

2 անձի դեպքում

10 անձի դեպքում

Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)

 

132,960

 

51,600

Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)

Հեղնար (ԼՂ, Ստեփանակերտ)

 

 

12,000


Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ

Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար

© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.»ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Պայմանագիր

Информационная поддержка

Армянское Бюро путешествий Информационная поддержка