Армянское Бюро путешествий

Туроператор по Армении. Лицензия в России — МВТ-003788

$
Հանգիստ Սևանում - 4

Հանգիստ Սևանում - 4

Օր1
Երևան - Մատենադարան  - Ծաղկաձոր - Սևան

Այցելություն հին ձեռագրերի պահպանման կենտրոն` Մատենադարան: Ուղևորություն դեպի  Ծաղկաձոր  քաղաք: Ծաղկաձորում (Ծաղիկների  ձոր) մարդը բնակություն է հաստատել դեռևս III-V-րդ դարերում: Ծաղկունյաց  լեռների հարավ-արևելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել հայոց արքաները և նախարարները: Արտոնյալ դասին տեղանքը հրապուրել է իր  մեղմ, առողջարար կլիմայով: VI-րդ  դարում  հովիտն անցել է հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետության տակ: Պահլավունի տոհմի առաջնորդ  Գրիգոր Մագիստրոսը 1033 թ. հրամայեց  Ծաղկաձորում կառուցել եկեղեցի, որը կոչեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Այսօր  Ծաղկաձորը հայտնի է որպես լեռնադահուկային սպորտի  առաջնակարգ  կենտրոն:

Ուղևորություն դեպի  Հայաստանի  կապուտաչյա գեղեցկուհի Սևանա լիճ: Սևանա լիճը (հնում  Գեղամա  ծով) հայտնի է  իր էնդեմիկ համարվող  իշխան ձկնատեսակով: Սևանա լճի տարածքում  է  գտնվում համանաուն թերակղզին, որի վրա կանգնած է Սյունյաց Մարիամ իշխանուհու կողմից  874թ. կառուցված եկեղեցին: Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։
Ընթրիք և գիշերակաց Սևանա լճի ափին:

Օր 2
Սևան – Գառնի – Գեղարդ - Երևան


Ուղևորություն դեպի Ազատ գետի աջ ափին գտնվող հայոց արքաների ամառանոց  Գառնի: Ըստ  XIV-րդ դարի մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166թ.-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ամրոցը կառուցվել է հավանաբար Ք.ա. II–րդ դարում: I դարի 70-ական  թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հունարեն արձանագրությունում այն անվանված է «անառիկ ամրոց»։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և  ամառանոց, իսկ  IV-րդ դարում եպիսկոպոսանիստ բնակավայր։ Գառնու ամրոցում  է  գտնվում  հայ հեթանոսական  դիցարանի արևի աստված Միհրին նվիրված տաճարը:

Ապա ճանապարհը  շարունակվում  է  դեպի Գեղարդավանք: Վանական համալիրը  իր անունը ստացել է երկար ժամանակ այստեղ պահվող գեղարդի անունից: Այն գեղարդի, որը  հռոմեացի զինվորը խրել էր խաչված Հիսուսի կողը: 13-րդ դարում վանական համալիրը դարձել է Պռոշյան իշխանական տարածք, ովքեր էլ կառուցել են Գեղարդին մեծ  հռչակ  բերած ժայռափոր տաճարները: Ճաշ:

Ուղևորություն դեպի Հայաստանի  կապուտաչյա գեղեցկուհի Սևանա  լիճ: Սևանա լիճը (հնում  Գեղամա  ծով) հայտնի է  իր էնդեմիկ համարվող իշխան ձկնատեսակով: Սևանա լճի տարածքում է գտնվում համանուն թերակղզին, որի վրա կանգնած է Սյունյաց Մարիամ իշխանուհու կողմից 874թ. կառուցված եկեղեցին: Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։
Վերադարձ Երևան:

Խմբի անդամների քանակը

2 անձի դեպքում

10 անձի դեպքում

Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)

 

105,900

 

44,600

Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)

 

Կապուտակ Սևան (Սևան)

 

 


12,000

 

 


Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ

Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար

© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Պայմանագիր

Информационная поддержка

Армянское Бюро путешествий Информационная поддержка