Армянское Бюро путешествий

Туроператор по Армении. Лицензия в России — МВТ-003788

$
Լեռնային Ղարաբաղ - 2

Լեռնային Ղարաբաղ - 2

Օր 1
Երևան – Խոր-Վիրապ - Նորավանք – Ջերմուկ


Ուղևորություն դեպի Արարատյան դաշտավայր: Այցելություն հայ-թուրքական սահմանից ոչ հեռու, բիբլիական Արարատ լեռան լանջին գտնվող Խոր-Վիրապ վանական համալիր: Եկեղեցուց, որտեղ 13 տարի բանտարկված է եղել Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը, բացվում է հիանալի տեսարան դեպի աստվածաշնչյան Արարատ լեռը (5165մ.):

Ճանապարհը Վայոց Ձորի մարզով տանում է դեպի գեղատեսիլ Գնիշիկ գետի կիրճ: Այստեղ է գտնվում Օրբելյան նշանավոր իշխանական տան հոգևոր կենտրոնը` Նորավանքը (12-15դդ.), որտեղ ապրել և բեղմնավոր գործունեություն են ծավալել հայ միջնադարյան մշակույթի նշանավոր գործիչները: Ճաշ:

Շրջայց Ջերմուկում` Արփա գետը թափվող ջրվեժ, ջրերի ըմպելասրահ, տաք ջրերի ակունք, զբոսանք ազգային հերոսներին նվիրված արահետով:
Ընթրիք և գիշերակաց Ջերմուկում:

Օր 2
Ջերմուկ - Քարահունջ – Տաթև - Գորիս


Ջերմուկից Արփա գետի հոսանքով, լեռնային ոլորաններով ճանապարհը տանում է դեպի Որոտանի լեռնանցք ( 2344 մ.): Անցնելով Սյունիքի խորհրդանշական դարբասներով` իջնում ենք Սյունիքի մարզ: Սյունիքի մարզում` Սիսիան քաղաքից ոչ հեռու, զբոսաշրջիկները կարող են տեսնել բրոնզեդարյան ժամանակաշրջանի (Ք.ա. 4 -2 հազ.) նշանավոր հնավայր` Քարահունջը, մեգալիթյան շրջանի հուշարձանները և նախապատմական աստղադիտարանը: Հայաստանի ամենախորը կիրճում` (500մ) Որոտանի հովտում, զբոսաշրջիկները կտեսնեն ստալակտիդային ծագման Սատանի Կամուրջը: Ճաշ:

Ապա անցնելով նշանավոր Հալիձորի անտառներով` ճանապարհը կտանի անդնդախոր կիրճի եզերքին կանգնած պատմական Սյունիք նահանգի ամենամեծ հոգևոր կենտրոն Տաթևի վանական համալիր: Տաթևի վանական համալիրում անվանի գիտնական Հովհան Որոտնեցու կողմից 1390թ. բացվել է համալսարան, որը գոյություն է ունեցել մինչև 15-րդ դար: Այն 18-րդ դարում աչքի է ընկել որպես թուրք-պարսկական զավթիչների դեմ ուղղված ազատագրական պայքարի կենտրոն:
Ընթրիք և գիշերակաց Գորիսում:

Օր 3
Գորիս - Շուշի – Գանձասար – Գ. Վանք

Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Էքսկուրսիա Թբիլիսիից և Բաքվից հետո Կովկասում հայ մշակույթի խոշոր կենտրոն Շուշի քաղաք: Այցելություն Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցի:

Ճանապարհը շարունակվում է դեպի Մարտակերտի շրջան` Վանք գյուղ: Այստեղ` Խաչենագետի ձախ ափին է գտնվում հայոց կաթողիկոսների նստավայրը` Գանձասարի վանական համալիրը (12-19 դդ): Գանձասարը համարվում է ոչ միայն արցախահայերի նշանավոր հոգևոր, մշակութային կարևոր օջախը, այլև պարսկաթուրքական զավթիչնեերի դեմ ուղղված հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր կենտրոն:

Այցելություն հայ ճարտարապետության յոթ հրաշալիքներից մեկը համարվող Սուրբ Հովհաննես եկեղեցի (13 դար):
Ճաշ և գիշերակաց Ստեփանակերտում:

Օր 4
Գ. Վանք – Տիգրանակերտ – Դադիվանք – Գ. Վանք

Մարտակերտի շրջանի հարավ-արևելյան մասում` Խաչենագետի աջ ափին է գտնվում Ք.ա. 1-ին դարում հայոց Տիգրան Մեծ արքայի կառուցած հռչակավոր Տիգրանակերտ քաղաքը: Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7–րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին: Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ, որը տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանումը:

Ուղևորություն դեպի Շահումյան շրջան: Այցելություն Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, Մռավ լեռան անտառապատ լանջին գտնվող Դադիվանք: Վանական համալիրը կառուցվել է Ք.ա. I դարում քրիստոնեական քարոզչության համար նահատակված Սուրբ Դադիի գերեզմանի տեղում։ V դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ։ Այստեղ է գտնվում Առանշահիկ իշխանական տան տոհմական տապանատունը։ Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են XII-XIIIդդ.։

Վերադարձին կանգառ հանքային տաք ջրերով հարուստ Ջերմաջուրի մոտ: Հանգիստ բնության գրկում:
Ընթրիք և գիշերակաց Ստեփանակերտում:

Օր 5
Գ. Վանք – Խնձորեսկ – Պարույր Սևակի տուն-թանգարան – Երևան


Շրջայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում: Այցելություն Արցախի պատմության թանգարան:

Ուղևորություն դեպի Խնձորեսկ գյուղ: Այցելություն քարանձավային «ՀԻն Խնձորեսկ» քաղաք:

Վերադարձի ճանապարհին կանգառ և այցելություն անվանի հայ գրող Պարույր Սևակի տուն- թանգարան:
Վերադարձ Երևան:

Խմբի անդամների քանակը

2 անձի դեպքում

10 անձի դեպքում

Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)

 

324,500

 

134,000

Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)

 

Վերոնա (Ջերմուկ)

Կյորես (Գորիս)
Ծովին քար (գ. Վանք)

 

 


39,600

 

 

 

Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ

Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար

© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են

 

Պայմանագիր

Информационная поддержка

Армянское Бюро путешествий Информационная поддержка