Армянское Бюро путешествий

Туроператор по Армении. Лицензия в России — МВТ-003788

$
Լեռնային Ղարաբաղ - 3

Լեռնային Ղարաբաղ - 3

Օր 1
Երևան – Խոր-Վիրապ - Նորավանք – Ջերմուկ

Ուղևորություն դեպի Արարատյան դաշտավայր: Այցելություն  հայ-թուրքական  սահմանից  ոչ հեռու, բիբլիական Արարատ  լեռան  լանջին  գտնվող  Խոր-Վիրապ վանական համալիր: Եկեղեցուց, որտեղ 13 տարի բանտարկված է եղել Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը, բացվում է հիանալի տեսարան դեպի աստվածաշնչյան  Արարատ  լեռը (5165մ.):

Ճանապարհը Վայոց Ձորի  մարզով տանում է դեպի գեղատեսիլ Գնիշիկ գետի կիրճ: Այստեղ է գտնվում Օրբելյան նշանավոր  իշխանական տան հոգևոր կենտրոնը` Նորավանքը (12-15դդ.), որտեղ  ապրել  և  բեղմնավոր  գործունեություն են ծավալել  հայ  միջնադարյան մշակույթի  նշանավոր գործիչները: Ճաշ:
 
Շրջայց  Ջերմուկում` Արփա գետը թափվող ջրվեժ, այցելություն  ջրերի ըմպելասրահ, տաք ջրերի  ակունք, զբոսանք  ազգային  հերոսներին  նվիրված արահետով:
Ընթրիք և գիշերակաց Ջերմուկում:

Օր  2
Ջերմուկ – Տաթև - Խնձորեսկ – Շուշի - Ստեփանակերտ

Ջերմուկից  Արփա գետի  հոսանքով, լեռնային ոլորաններով ճանապարհը  տանում է  դեպի Որոտանի  լեռնանցք ( 2344 մ.):  Անցնելով  Սյունիքի  խորհրդանշական  դարբասներով` իջնում  ենք  Սյունիքի մարզ: Հայաստանի ամենախորը  կիրճում` (500մ) Որոտանի  հովտում,  զբոսաշրջիկները  կտեսնեն   ստալակտիդային ծագման  Սատանի Կամուրջը: Ճաշ:

Ապա  անցնելով  նշանավոր  Հալիձորի  անտառներով` ճանապարհը  կտանի    անդնդախոր կիրճի եզերքին  կանգնած պատմական Սյունիք նահանգի  ամենամեծ հոգևոր  կենտրոն  Տաթևի  վանական  համալիր: Տաթևի վանական համալիրում անվանի  գիտնական Հովհան Որոտնեցու կողմից  1390թ.  բացվել է համալսարան, որը  գոյություն է ունեցել մինչև 15-րդ դար: Այն  18-րդ  դարում  աչքի է ընկել  որպես  թուրք-պարսկական  զավթիչների դեմ ուղղված ազատագրական պայքարի կենտրոն: Ճաշ:

Ուղևորություն դեպի Խնձորեսկ գյուղ: Այցելություն  քարանձավային «ՀԻն Խնձորեսկ»  քաղաք:
 
Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղի  հանրապետություն: Էքսկուրսիա Թբիլիսիից և Բաքվից  հետո  Կովկասում հայ մշակույթի  խոշոր  կենտրոն  Շուշի  քաղաք: Այցելություն Շուշիի  Սուրբ  Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցի:
Ընթրիք և  գիշերակաց  Ստեփանակերտում:

Օր 3
Ստեփանակերտ – Գանձասար – Ասկերան - Տիգրանակերտ - գ. Վանք

Ստեփանակերտից  ճանապարհը  տանում  է դեպի  Մարտակերտի  շրջան` Վանք գյուղ: Այստեղ`  Խաչենագետի  ձախ  ափին է գտնվում հայոց  կաթողիկոսների  նստավայրը` Գանձասարի  վանական  համալիրը (12-19 դդ): Գանձասարը  համարվում է  ոչ  միայն արցախահայերի նշանավոր  հոգևոր, մշակութային կարևոր օջախը, այլև  պարսկաթուրքական  զավթիչնեերի  դեմ  ուղղված  հայ ազգային-ազատագրական պայքարի  նշանավոր կենտրոն:

Այցելություն հայ ճարտարապետության յոթ  հրաշալիքներից մեկը համարվող  Սուրբ  Հովհաննես  եկեղեցի (13 դար):

Ուղևորություն դեպի Ասկերանի բերդ: Ամրակուռ պարիսպներով այս ամրոցը, որ երկու կողմից շրջապատված է Քարքար գետի հովտով, հնագույն ժամանակներից հայտնի է նաև Մայրաբերդ անունով և որպես ռազմական կարևոր հենակետ հանդես է գալիս 18-րդ դարից:

Մարտակերտի շրջանի հարավ-արևելյան մասում` Խաչենագետի աջ ափին է գտնվում  Ք.ա. 1-ին դարում  հայոց  Տիգրան Մեծ արքայի կառուցած  հռչակավոր Տիգրանակերտ  քաղաքը: Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են  7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին: Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության  տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ, որը տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանումը:
Ճաշ և գիշերակաց Ստեփանակերտում:

Օր 4
Գ. Վանք  – Դադիվանք – Ջերմաջուր – գ. Վանք

Ուղևորություն դեպի  Շահումյանի շրջան: Այցելություն Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, Մռավ լեռան անտառապատ լանջին գտնվող Դադիվանք: Վանական համալիրը  կառուցվել է Ք.ա. I դարում  քրիստոնեական քարոզչության համար նահատակված Սուրբ Դադիի գերեզմանի տեղում։ V դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ։ Այստեղ է գտնվում Առանշահիկ իշխանական տան տոհմական տապանատունը։ Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են XII-XIIIդդ.։ 

Վերադարձին կանգառ հանքային տաք ջրերով հարուստ Ջերմաջուրի մոտ: Հանգիստ բնության գրկում:
Վերադարձ Ստեփանակերտ: Ընթրիք և գիշերակաց Ստեփանակերտում:

Օր 5
Գ. Վանք – Ամարաս – Քարահունջ - Երևան

Ուղևորություն դեպի Մարտունու շրջան: Այցելություն  պատմական Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառում գտնվող  Ամարասի վանք: Համաձայն պատմական  տեղեկությունների   Գրիգոր Լուսավորիչը  IV-րդ  դարի սկգբին Ամարասում հիմնել է վանք, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ V-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ հիմնել  է Արցախի առաջին դպրոցը:
 
Վերադարձին կանգառ Սիսիան  քաղաքից ոչ  հեռու գտնվող  բրոնզեդարյան  ժամանակաշրջանի (Ք.ա.  4 -2 հազ.) նշանավոր  հնավայր` Քարահունջի մոտ: Այստեղ   զբոսաշրջիկները  կարող են տեսնել  մեգալիթյան շրջանի հուշարձանները  և նախապատմական  աստղադիտարանը: Ճաշ:
Վերադարձ Երևան:

Խմբի անդամների քանակը

2 անձի դեպքում

10 անձի դեպքում

Փաթեթի արժեքը մեկ անձի համար
(ՀՀ Դրամ)

 

324,620

 

137,000

Մեկ անձի կացությունը հյուրանոցի երկտեղանի սենյակում
(ՀՀ Դրամ)

 

Վերոնա  (Ջերմուկ), 
Հեղնար (Ստեփանակերտ)
Ծովին Քար (գ. Վանք)

 

 

 

42,000

Գները ներառում են՝
• Տրանսպորտային ծառայություն
• Գիշերակաց հյուրանոցում
• Էքսկուրսավարի ծառայություն
• Մուտքի տոմսեր
• Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
• ԱԱՀ
 
Գները չեն ներառում՝
• Ալկոհոլային խմիչքներ
• Հավելյալ սնունդ
• Մինի-բար

© Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո «Ա.Բ.Պ.» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Պայմանագիր

Информационная поддержка

Армянское Бюро путешествий Информационная поддержка